ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Կառավարության անդամների «ներքին ու արտաքին պրոբլեմները»

Կառավարության անդամների «ներքին ու արտաքին պրոբլեմները»
08.10.2015 | 16:38

Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգին: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հարցը ներկայացնելիս ասաց, որ ըստ հայեցակարգի՝ նախատեսվում է Հայաստանում ներդրումների համար բարենպաստ միջավայր ձևավորել և, անդրադառնալով Հայաստանում կատարված ներդրումների խնդրին՝ նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակի համար ներդրումների մասով տարբեր թվեր են շրջանառվում, իրականությունն այն է, որ ընդհանուր ներդրումներն աճել են, և պետք չէ շեշտել, որ ուղղակի ներդրումները նվազել են: Նրա ելույթի ժամանակ կառավարության անդամներից ոմանք ժպտում էին: Սա բարկացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին: «Ինչի՞ ըտենց ոգևորվեցիք, լավ բան ա ասում դրա համա՞ր, թե՞ հավատ չի ներշնչում՝ դրա համար: Պետք է հիմնավորենք պարոն Ճշմարիտյանի ասածները, իսկ եթե ոմանց դա դուր չի գալիս, դա ձեր ներքին և արտաքին պրոբլեմն»,- կառավարության անդամներին զայրացած դիմեց Հովիկ Աբրահամյանը:

Դիտվել է՝ 1416

Մեկնաբանություններ